Հոդվածներ
Ինչպես Խաղալ Շախմատ - Օրենքներ + 7 Առաջին Քայլեր
Սովորել շախմատ խաղալ իսկապես հեշտ կլինի մեր քայլ առ քայլ ուղեցույցով:

Ինչպես Խաղալ Շախմատ - Օրենքներ + 7 Առաջին Քայլեր

CHESScom
| 680 | Սկսնակների Համար

Երբեք էլ ուշ չէ սովորել ինչպես խաղալ շախմատ - ամենահայտնի խաղը աշխարհու՛մ։ Շախմատային կանոնները շատ հեշտ է սովորե՛լ։


Քայլ 1. Ինչպես Կարգավորել Խաղատախտակը

Խաղի սկզբում խաղատախտակն այնպես է դրվում որ յուրաքանչյուր խաղացողի մոտ ներքևի աջ խաղադաշտի գույնը սպիտակ (կամ բաց) գույն ունենա:

Սահմանել Շախմատի Խաղատախտակը

Այնուհետև խաղաքարերը դրվում են միշտ միևնույն ձևով: Երկրորդ շարքում զինվորներն են: Երկու նավակները տեղավորվում են անկյուններում, այնուհետև նրանց կողքին տեղադրվում են ձիերը, այնուհետև փղերը, և վերջապես թագուհին, որը միշտ դրվում է իր գույնի խաղադաշտի վրա (սպիտակ թագուհին՝ սպիտակ դաշտի վրա, սև թագուհին՝ սև դաշտի վրա), իսկ արքան տեղավորվում է թագուհու կողքի միակ ազատ մնացած դաշտի վրա:

Շախմատի խաղատախտակ

Դիքորոշել խաղաքարերը խաղի սկզբում իսկապես հեշտ կլինի:

 Առաջարկվող Գործիք -> Կատարելագործեք ձեր պատկերացումները խաղատախտակի մասին


Քայլ 2․ Ինչպես Տեղաշարժել Խաղաքարերը

Վեց տարբեր խաղաքարերից յուրաքանչյուրը տեղաշարժվում են տարբեր կերպով։ Խաղաքարերը չեն կարող տեղաշարժվել այլ խաղաքարերի միջով (չնայած, որ ձին կարող է ցատկել այլ խաղաքարերի վրայով), և երբեք չեն կարող տեղաշարժվել այլ քառակուսիներ, որտեղ գտնվում է իր սեփական խաղաքարերը: Սակայն, նրանք կարող են տեղաշարժվել գրավելու հակառակորդի խաղաքարի դիրքը և այնուհետև վերցնել հակառակորդի խաղաքարը: Խաղաքարերը, ընդհանուր առմամբ, տեղաշարժվում են այն դիրքերը, որտեղ նրանք կարող են վերցնել հակառակորդի խաղաքարը (տեղաբաշխվելով նրանց քառակուսիներում և այնուհետև փոխարինելով նրանց), պաշտպանել սեփական խաղաքարը, եթե նրանց վրա հարձակվում են վերցնելու նպատակով կամ վերահսկել խաղատախտակի կարևոր քառակուսիները:

Ինչպե՞ս Տեղաշարժել Արքան Շախմատում

Արքան ամենակարևոր խաղաքարն է, բայց և ամենաթույլերից մեկը: Արքան կարող է քայլ կատարել միայն մեկ դաշտ՝ ցանկացած ուղղությամբ` վերև, ներքև, կողք, և անկյունագծով: Արքան երբեք չի կարող քայլել շախի տակով (հարձակման ենթարկված դաշտերով, որտեղ այն կարող է վերցվել): Երբ արքան ենթարկվում է հարձակման մեկ այլ խաղաքարի կողմից՝ սա կոչվում է «շախ»:

Շախմատային Արքայի Քայլը

Ինչպե՞ս Տեղաշարժել Թագուհին Շախմատում

Թագուհին ամենահզոր խաղաքարն է: Նա կարող է շարժվել ցանկացած ուղղությամբ ուղիղ գծով - առաջ, ետ, կողք կամ անկյունագծով, քանի դեռ նա չի անցնում այլ խաղաքարի վրայով: Եվ, ինչպես մյուս խաղաքարերը, եթե թագուհին շահում է հակառակորդի խաղաքարը կամ կանգնում է որևէ միջանկյալ դաշտի վրա, նրա քայլն ավարտվում է: Դիտեք ստորև դիագրամում ինչպես է թագուհին շարժվում: Տեսեք թե ինչպես է սպիտակ թագուհին շահում սև թագուհուն, և սև արքան ստիպված է լինում քայլ կատարել:

Շախմատային Թագուհու Քայլը

Ինչպե՞ս Տեղաշարժել Նավակը Շախմատում

Նավակը կարող է շարժվել այնքան հեռու ինչքան կամենա, բայց միայն առաջ, հետ, կամ երկու կողմերի վրա: Նավակները հատկապես հզոր խաղաքարեր են երբ նրանք պաշտպանում են միմյանց և աշխատում են միասին:

Շախմատային Նավակի Քայլը

Ինչպե՞ս Տեղաշարժել Փիղը Շախմատում

Փիղը կարող է շարժվել այնքան հեռու ինչքան կամենա, բայց միայն անկյունագծերով: Յուրաքանչյուր փիղ սկսում է խաղը մի գույնի դաշտի վրա և միշտ մնում է այդ գույնի դաշտերի վրա: Փղերը միասին լավ են աշխատում, քանի որ նրանք ծածկում են մեկը մյուսի թուլությունները:

Շախմատային Փղի Քայլը

Ինչպե՞ս Տեղաշարժել Ձին Շախմատում

Ձիերը շարժվում են մյուս խաղաքարերից խիստ տարբեր-գնալով մեկ ուղղությամբ երկու դաշտ, և ևս մեկ դաշտ 90 աստիճանի անկյամբ, ճիշտ ինչպես "L" տառը: Ձիերը նաև միակ խաղաքարերն են, որ կարող են շարժվել այլ խաղաքարերի վրայով:

Շախմատային Ձիու Քայլը

Ինչպե՞ս Տեղաշարժել Զինվորը Շախմատում

Զինվորները նման չեն մյուս խաղաքարերին, քանի որ նրանք շարժվում և շահում են հակառակորդի խաղաքարերը տարբեր կերպ։ Նրանք շարժվում են առաջ, բայց հակառակորդի խաղաքարերը շահում են անկյունագծով: Զինվորները կարող են շարժվել առաջ միայն մեկ խաղադաշտ, բացառությամբ ամենաառաջին քայլի, երբ նրանք կարող են առաջ քայլել երկու դաշտով: Զինվորները կարող են շահել միայն անկյունագծով իրենց առջևում կանգնած հակառակորդի խաղաքարը: Նրանք երբեք չեն կարող քայլել կամ շահել դեպի ետ: Եթե զինվորի անմիջապես առջևում կա այլ խաղաքար, նա չի կարող առաջ շարժվել կամ շահել այդ խաղաքարը:

Շախմատային Զինվորի Քայլը

 Առաջարկվող Գործիք -> Սոլիտար Շախմատ (տանուլ տվեք ձեր բոլոր խաղաքարերը)


Քայլ 3. Բացահայտեք Շախմատի Հատուկ Կանոնները

Կան մի քանի հատուկ կանոններ շախմատում, որոնք կարող են թվալ ոչ տրամաբանական առաջին հայացքից: Նրանք ստեղծվել են խաղը ավելի զվարճալի և հետաքրքիր դարձնելու համար:

Ինչպե՞ս Փոխարկել Զինվորը Շախմատում

Զինվորներն ունեն մեկ այլ յուրահատկություն, այն է` եթե զինվորն առաջ շարժվելով հասավ վերջին հորիզոնականին այն կարող է փոխարինվել ցանկացած այլ խաղաքարով (սա կոչվում է փոխակերպում):

Ինչպե՞ս փոխարկել զինվորը շախմատում

Զինվորը կարող է փոխակերպվել ցանկացած խաղաքարի: Տարածված սխալ կարծիք կա, որ զինվորը կարող է փոխակերպվել միայն այն խաղաքարով որը վերցվել է: Դա ճիշտ ՉԷ: Զինվորը սովորաբար փոխակերպվում է թագուհու: Միայն զինվորները կարող են փոխակերպվել:

Զինվորի Փոխարկում

Ինչպե՞ս կատարել "կողանցիկ վերցնում" շախմատում

Զինվորներին վերաբերվող վերջին կանոնը կոչվում է "կողանցիկ" (ֆրանսերեն "en passant"-որ նշանակում է "անցնելու պահին"): Եթե զինվորը իր առաջին քայլին քայլ է կատարում երկու դաշտ, և այդ անելուց հետո կանգնում է հակառակորդի զինվորի կողքին (փաստորեն ցատկելով այն խաղադաշտի վրայով, որը հակառակորդի զինվորի հարվածի տակ է), ապա հակառակորդի զինվորը կարող է հաջորդ քայլին վերցնել այդ զինվորին այն դաշտում, որը հարվածի տակ է:

Շախմատի Անցունակ

Այդ հատուկ քայլը պետք է կատարվի անմիջապես այն բանից հետո, երբ զինվորն անցել է հարվածի տակով, հակառակ դեպքում հարվածի այս ձևն այլևս հասանելի չէ: Դիտեք ստորև բերվող օրինակը` ավելի լավ հասկանալու համար այս տարօրինակ, բայց կարևոր կանոնը:

անցունակ

Ինչպե՞ս կատարել Փոխատեղում Շախմատում

Մեկ այլ հատուկ կանոն կոչվում է փոխատեղում: Այս քայլը թույլ է տալիս ձեզ միանգամից կատարել երկու կարևոր բան մեկ քայլով՝ տանել ձեր արքային ապահով տեղ (ըստ հնարավորին), և ձեր նավակն անկյունից հանել ու խաղի մեջ մտցնել: Եթե ձեր քայլն է և ցանկանում եք փոխատեղում կատարել, ապա պետք է տեղաշարժել արքան երկու խաղադաշտ դեպի նավակը, իսկ նավակը անկյունից տեղափոխել արքայի անմիջապես հակառակ կողմը (տես ստորև օրինակը): Սակայն որպեսզի փոխատեղումը կատարվի, հետևյալ պայմանները պետք է բավարարվեն։

  • դա պետք է արքայի ամենաառաջին քայլը լինի
  • դա պետք է նավակի ամենաառաջին քայլը լինի
  • չի կարող լինել որևէ այլ շախմատային խաղաքար թագավորի և նավակի միջև
  • Թագավորը չի կարող լինել շախի տակ, կամ անցնել շախի ներքո

Նկատեք, որ եթե դուք կատարում եք փոխատեղում թագավորի կողմ, ապա արքան ավելի մոտիկ է լինում խաղատախտակի կողմին: Սա կոչվում է կարճ փոխատեղում: Փոխատեղումը մյուս կողմի վրա, որտեղ թագուհին էր կանգնած, կոչվում է թագուհու կողմի (երկար) փոխատեղում: Անկախ նրանից թե որ կողմ է փոխատեղումը, արքան միշտ երկու խաղադաշտ է տեղափոխվում:

Ինչպես կատարել փոխատեղում շախմատում


Քայլ 4. Պարզեք, թե Ով է Կատարում Առաջին Քայլը Շախմատում

Խաղը միշտ սկսում է սպիտակ գույնի խաղաքարերով խաղացողը: Հետևաբար, խաղակիցները սովորաբար որոշում են, թե ով պետք է խաղա սպիտակներով, գուշակելով կամ վերև նետված մետաղադրամի վիճակագրությամբ, կամ էլ խաղացողներից մեկը գուշակում է թե ինչ գույնի խաղաքար է թաքցնում մյուս խաղընկերը ձեռքի մեջ: Այնուհետև սպիտակները քայլ են կատարում, հետևում է սևերի քայլը, հետո սպիտակները, այնուհետև սևերը, և այսպես շարունակ մինչև խաղի ավարտը: Առաջինը քայլ կատարելու հնարավորությունը մի փոքրիկ առավելություն է, որը սպիտակներով խաղացողին հնարավորություն է տալիս հարձակվել անմիջապես։


Քայլ 5․ Վերանայեք Կանոնները, թե Ինչպես Հաղթել Շախմատի Խաղում

Կան մի քանի տարբերակներ շախմատի խաղը ավարտելու՝ մատով, ոչ-ոքին, հանձնվելով, կամ ժամանակով պարտվելով․․․

Ինչպե՞ս Հայտարարել Մատ Շախմատում

Ինչպես նախկինում ասացինք, խաղի նպատակն է մատ հայտարարել հակառակորդի արքային: Սա տեղի է ունենում, երբ արքային շախ է հայտարարվում, և նա չի կարող հեռանալ շախից: Միայն երեք տարբերակ կա որպեսզի արքան շախից խուսափի.

  • հեռանալ շախից (սակայն ոչ փոխատեղմամբ),
  • փակել շախի դիմացը մեկ այլ խաղաքարով,
  • կամ վերցնել այն խաղաքարը, որով շախ է հայտարարվել:

Եթե արքան չի կարողանում խուսափել շախից, ապա խաղն ավարտվում է: Սովորաբար արքային չեն վերցնում կամ հեռացնում խաղադաշտից, պարզապես խաղը համարվում է ավարտված:

Հիմար ՄատԱրագ մատի օրինակ, որը կոչվում է "Հիմար Մատ"

Ինչպե՞ս Հայտարարել Ոչ-ոքի Շախմատում

Երբեմն շախմատի խաղն ավարտվում է ոչ թե կողմերից որևէ մեկի հաղթանակով, այլ ոչ-ոքիով: 5 պատճառ կա թե ինչու խաղը կարող է ավարտվել ոչ-ոքի:

  • Դիրքը համարվում է պատ, երբ խաղացողներից մեկի հերթն է քայլ կատարելու, սակայն նրա արքան շախի տակ ՉԼԻՆԵԼՈՎ չի կարող որևէ այլ թույլատրված քայլ կատարել.

Շախմատային Պատ

Թc7 քայլով սևերը չեն սպառնում և չեն կարող քայլել: Խաղը ավարտվում պատով՝ ոչ ոքի:

  • Խաղացողները պարզապես կարող են համաձայնության գալ ոչ-ոքի և ավարտել խաղը
  • Չկան բավարար խաղաքարեր խաղատախտակի վրա մատ հայտարարելու համար (օրինակ թագավոր և փիղ մեկ թագավորի դիմաց)
  • Խաղացողը հայտարարում է ոչ-ոքի, եթե նույն դիրքը կրկնվում է երեք անգամ (թեև պարտադիր չէ, որ երեք անգամ անընդմեջ)
  • Հիսուն հաջորդական քայլեր են կատարվել, բայց ոչ մի խաղացող չի քայլել զինվորով կամ գրավել զինվոր կամ այլ խաղաքար

Քայլ 6. Ուսումնասիրեք Շախմատի Հիմնական Ռազմավարությունը

Չորս հասարակ բան կա որ ամեն շախմատիստ պիտի իմանա:

Պաշտպանեք ձեր Արքային

Տեղափոխեք ձեր արքային խաղադաշտի անկյունը, որտեղ նա սովորաբար ավելի ապահով է: Մի հետաձգեք փոխատեղումը: Դուք սովորաբար պետք է կատարեք փոխատեղում հնարավորինս արագ: Հիշեք, կարևոր չէ, թե ինչքան մոտիկ եք հակառակորդի արքային մատ հայտարարելուց, եթե ձեր սեփական արքային առաջինը մատ կհաիտարարե՛ն։

Մ՛ի Նվիրեք Ձեր Խաղաքարերը Հակառակորդին

Անհոգությամբ մի՜ կորցրեք ձեր խաղաքարերը՛: Ամեն մի խաղաքար արժեքավոր է, և դուք չեք կարող հաղթել առանց խաղաքարերի, որոնցով մատ եք հայտարարելու: Կա հեշտ համակարգ, որը խաղացողների մեծ մասը օգտագործում է գնահատելու համար ամեն մի խաղաքարի հարաբերական արժեքը։ Թե՞ որքան շախմատի խաղաքարերը արժեն։

  • Զինվորը համարժեք է 1
  • Ձին արժե 3 զինվոր
  • Փիղը արժե 3
  • Նավակն արժե 5 զինվոր
  • Թագուհին արժե 9 զինվոր
  • Թագավորն է անսահման արժեքավոր

Խաղավերջում այս միավորները ոչ մի բան չեն նշանակում - սա ընդամենը համակարգ է, որը դուք կարող եք օգտագործել խաղի ընթացքում որոշելու, թե որ խաղաքարը գրավեք, փոխեք կամ կատարեք այլ քայլեր։

շախմատի խաղաքարերի արժեքը

Վերահսկեք Խաղատախտակի Կենտրոնը

Դուք պետք է փորձեք հսկել կենտրոնը Ձեր խաղաքարերով և զինվորներով: Եթե Դուք հսկեք կենտրոնը, Դուք ավելի շատ տարածություն կունենաք շարժելու համար Ձեր խաղաքարերը, և կդժվարացնեք հակառակորդի խնդիրը, որ նա լավ խաղադաշտեր գտնի իր խաղաքարերի համար: Վերևի օրինակում սպիտակները կատարում են լավ քայլեր կենտրոնը գրավելու համար, իսկ սևերը վատ քայլեր են կատարում:

Օգտագործեք Ձեր Բոլոր Շախմատի Խաղաքարերը

Վերևի օրինակում սպիտակները օգտագործեցին բոլոր խաղաքարերը պարտիայում: Ձեր խաղաքարերը անպետք են, քանի դեռ նրանք գտնվում են իրենց սկզբնական դիրքերում: Ձգտեք զարգացնել բոլոր խաղաքարերը, որպեսզի ավելի շատ խաղաքարեր կարողանաք օգտագործել, երբ հարձակվեք արքայի վրա: Միայն մեկ կամ երկու խաղաքարերով հարձակվելը լավ խաղացող հակառակորդի դեմ օգուտ չի տա:


Քայլ 7. Հմտացեք Խաղալով Շատ Խաղեր

Ամենակարևորն այն է, որ շախմատում կատարելագործվելու համար դուք պետք է շատ խաղաք շախմատ։ Կարևոր չէ, թե դուք խաղում եք տանը ընկերների կամ ընտանիքի հետ, կամ խաղում եք առցանց, դուք պետք է խաղաք անընդհատ, որպեսզի կատարելագործվեք: Այս օրերին հեշտ է գտնել առցանց շախմատի խա՛ղ

Ինչպե՞ս Խաղալ Շախմատի Տարբերակներ

Թեև շատերը շախմատ խաղում են ստանդարտ կանոններով, որոշ մարդիկ սիրում են շախմատ խաղալ փոփոխված կանոններով: Դրանք կոչվում են «շախմատի տարբերակներ»: Յուրաքանչյուր տարբերակն ունի իր կանոնները:

  • Շախմատ960: Շախմատ960-ում (Ֆիշեր Պատահական), խաղաքարերի սկզբնական դիրքը պատահական է: Զինվորները պահում են իրենց նորմալ նախնական դիրքորոշումը, սակայն մյուս խաղաքարերը դասավորված են պատահականորեն:
  • Բլրի Արքա: Այս ձևաչափում, նպատակն է ձեր արքային դիքորոշել խաղատախտակի կենտրոնում կամ «բլրի գագաթում»:
  • Բուգհաուզ: Այս ձևաչափը խաղացվում է զույգերով: Երբ մեկ խաղացողը գրավում է հակառակորդի խաղաքարը, այդ խաղաքարը հասանելի է դառնում իր թիմակցին: Օրինակ, եթե ես խաղում եմ որպես Սպիտակ և իմ թիմակիցը, ով Սև է, վերցնում է ձիուն իր մրցակցից, իմ հերթին ես կունենամ ձի, որին ես կարող եմ դնել իմ խաղատախտակի ցանկացած ազատ դաշտում: Ես կարող եմ դա անել իմ գալիք քայլերից մեկում:
  • Քրայզիհաուզ: Սա շատ հետաքրքիր ձևաչափ է, քանի որ այն թույլ է տալիս օգտագործել ձեր հակառակորդից վերցրված խաղաքարերը: Այսինքն, եթե ես խաղում եմ որպես Սպիտակ, և վերցնում եմ սև զինվորին իմ հակառակորդից, այդ զինվորը կվերածվի սպիտակ զոինվորի, որը ես կարող եմ տեղադրել իմ խաղատակտակի վրա, որպես իմ զորքի մաս: Ես կարող եմ դա անել իմ գալիք քայլերից մեկում:
  • 3-Շախ։ Այս ձևաչափով հաղթում է այն խաղացողը, ով երեք անգամ շախ է հայտարարում հակառակորդի արքային:
շախմատային տարբերակներ

Վայելեք շախմատը այս զարմանահրաշ շախմատային տարբերակներով:

 Առաջարկվող Հոդված -> 5 Շախմատի Զարմանալի Տարբերակներ


Ինչպե՞ս Խաղալ Շախմատ960

Շախմատ960-ը հետևում է շախմատի հիմնական բոլոր կանոններին, բացառությամբ վերջնագծի խաղաքարերի մեկնարկային դիրքի, որոնք տեղաբաշխված են 960 հնարավոր պատահական դիրքերից մեկում: Փոխատեղումը կատարվում է, ինչպես ստանդարտ շախմատում - թագավորի և նավակի իրենց նորմալ վանդակներում (g1 և f1, կամ c1 և d1). 960 շախմատ խաղում են, ինչպես ստանդարտ շախմատում, բայց ավելի բազմազան սկզնախաղարով.

շախմատ960

Առաջարկվող Գործիք -> Խաղացեք Շախմատ960 ընդդեմ Համակարգչի

 Առաջարկվող Գործիք -> Խաղացեք Շախմատ960 Ընկերների հետ


Ինչպե՞ս Խաղալ Շախմատի Մրզաշարերի Կանոններով

Շատ մրցաշարեր ունեն կիռարվող կանոնների խումբ: Այդ կանոնները անհրաժեշտ չէ կիրառել տանը կամ առցանց խաղալու դեպքում, բայց ամեն դեպքում դուք պետք է աշխատեք նրանց հետ։

  • Դիպչած Քայլ - Երբ խաղացողը դիպչում է իր սեփական խաղաքարին, ապա նա պետք է խաղա այդ խաղաքարով, եթե որևէ թույլատրված քայլ կա: Եթե խաղացողը դիպչում է հակառակորդի խաղաքարին, ապա նա պետք է վերցնի այդ խաղաքարը: Եթե խաղացողը դիպչում է խաղաքարին նպատակ ունենալով ուղղել խաղաքարի դիրքը խաղադաշտի վրա, ապա նա նախ և առաջ պետք է հայտարարի իր մտադրության մասին, սովորաբար բարձրաձայն ասելով "ուղղում եմ":
  • Ժամացույցներ և Թայմերներ - Մրցաշարերի մեծ մասը օգտագործում են թայմերներ ոչ թե յուրաքանչյուր քայլի վրա ծախսվող ժամանակը հսկելու, այլ յուրաքանչյուր խաղի վրա ծախսվող ժամանակը հսկելու համար: Յուրաքանչյուր խաղացող ստանում է նույն ժամանակը, որը կարող է օգտագործել ողջ խաղի համար, և կարող է ինքը որոշել, թե ինչպես ծախսի իր ժամանակը: Հենց որ խաղացողը քայլ է կատարում, նա սեղմում է ժամացույցի կոճակը, որը սկսում է աշխատեցնել հակառակորդի ժամացույցը: Եթե խաղացողը սպառում է հատկացված ժամանակը, և հակառակորդը նկատում է դա, ապա խաղն ավարտվում է ժամանակը սպառված խաղացողի պարտությամբ (բացառությամբ այն դեպքի, երբ նրա հակառակորդը չունի բավարար խաղաքարեր, որոնցով կարող է մատ հայտարարել, որի դեպքում խաղն ավարտվում է ոչ-ոքի)։

Հաճախակի Տրվող Շախմատային Հարցեր (ՀՏՀ)

Գուցե այս բոլոր տեղեկությունները կարող են ձեզ մի քիչ ճնշել: Ահա թե ինչու մենք ձեզ ներկայացնում ենք այս հաճախակի տրվող հարցերը, որոնք սովորաբար տեղի են ունենում այն մարդկանց միջև, ովքեր նոր են սկսում մուտք գործել շախմատային աշխարհ: Հուսով ենք, որ դրանք օգտակար կլինեն ձեզ համար:

Շախմատում Հաճախակի տրվող հարցեր

Ինչպե՞ս ես կարող եմ կատարելագործվել շախմատում։

Իմանալ հիմնական կանոններն ու ստրատեգիայի օրենքները միայն սկիզբն է։ Այնքան բան կա սովորելու շախմատում, որ մի ողջ կյանք բավարար չի լինի: Կատարելագործվելու համար Դուք պետք է անեք երեք բան։

  1. Խաղացեք շախմատ ինչքան կարող եք -ուղղակի շարունակեք խաղա՛լ։ Խաղացեք ինչքան հնարավոր է շատ: Դուք պետք է սովորեք յուրաքանչյուր պարտիայից՝ և հաղթած, և պարտված խաղերից։
  2. Սովորեք շախմատի դասընթացներով - եթե դուք իսկապես ուզում եք արագ կատարելագործվեք, ապա դուք պետք է կատարեք մի քանի առցանց շախմատի դասընթացներ: Դուք կարող եք գտնել առցանց շախմատի դասընթացներ այստեղ:
  3. Հաճույք ստացեք - Չհուսահատվե՜ք երբ անմիջապես չկարողանաք ձեր բոլոր խաղերում հաղթել: Ամեն մեկն էլ պարտվում է, նույնիսկ աշխարհի չեմպիոնները: Քանի դեռ դուք շարունակում եք խաղից հաճույք ստանալ և սովորել պարտված խաղերից, դուք կկարողանաք շախմատից հաճույք ստանա՛լ։

Ո՞րն է լավագույն առաջին քայլը շախմատում

Թեև ոչ ոք չի գալիս համաձայնեցման շախմատում լավագույն քայլի մասին, կարևոր է փորձել վերահսկել կենտրոնը անմիջապես։ Սա սովորաբար հանգեցնում է շատ խաղացողների խաղալ իրենց կենտրոնական զինվորով (թագավորի կամ թագուհու առջևի) տեղափոխելով նրան երկու քառակուսի՝ կամ 1. d4 կամ 1. e4. Որոշ այլ խաղացողներ նախընտրում են 1. c4 կամ 1. Ձf3: Այլ տեսակի քայլերը այդքան լավը չեն։ Բոբի Ֆիշերը հավատում է, որ թագավորական-զինվորի տեղափոխումը 1. e4 լավագույն է:


Ո՞ր գույնն է սկսում շախմատում

Սպիտակ խաղաքարերով խաղացողը միշտ առաջին է քայլ կատարում


Կարող է՞զինվորը տեղաշարժվել հետընթաց

Զինվորը չի կարող տեղաշարժվել հետընթաց: Սակայն, երբ զինվորը հասնում է խաղատախտակի մյուս կողմը դուք պետք է փոխարինեք այն մեկ այլ խաղաքարով (օրինակ, ինչպիսին է թագուհին): Այնուհետև այն տեղաշարժվում է ինչպես այդ խաղաքարը:


Կարող եք արդյո՞ք դուք շախմատում միաժամանակ տեղաշարժել ավելի քան մեկ խաղաքար

Դուք կարող եք տեղափոխել միայն մեկ խաղաքար, երբ ձեր քայն է կատարելու - միայն մեկ բացառությամբ։ Փոխատեղման ժամանակ, դուք մեկ քայլում տեղաշարժում եք և թագավորին և նավակին:


Ո՞րն է շախմատոմ ամենակարևոր խաղաքարը

Արքան ամենակարևոր շախմատի խաղաքարն է։ Եթե դուք կորցնեք արքային, ապա դուք կկորցնեք պարտիան։ Բայց առավել հզոր շախմատի խաղաքարը՝ թագուհին է։


Ե՞րբ է հորինվել շախմատը

Շախմատի սկզբնաղբյուրը վստահորեն հայտնի չէ, թեպետ շատերը կարծում են, որ այն առաջացել է շախմատին նմանվող խաղերից, որոնք խաղում էին Հնդկաստանում գրեթե երկու հազար տարի առաջ: Խաղը, որը մենք գիտենք այսօր, հիմնվել է մոտ 15-րդ դարից սկսած, երբ այն դարձավ շատ տարածված Եվրոպայում:


Ո՞րն է եղել ամենատևողական խաղը շախմատի պատմությունում։

Ամենատևողական մրցաշարային շախմատային խաղը (քայլերի առումով) խաղացվել է Նիկոլիչի և Արսովիչի միջև 1989 թվականին Սերբիայի Բելգրադ քաղաքում։


Ի՞նչ է շախմատային նշանագրությունը։

Նշանագրությունը հորինված է, որպեսզի մենք կարողանանք վերլուծել շախմատային խաղերը ավերտելուց հետո: Դրանց շնորհիվ մենք կարող ենք գրավոր գրանցել ամբողջ խաղը և վերարտադրել այն այնքան ժամանակ, որքան ուզում ենք: Մենք պետք է միայն ճշտորեն գրենք մեր քայլերը և մեր հակառակորդի քայլերը:

Շախմատի Նշանագրություն

Շախմատային նշանագրությունը թույլ կտա Ձեզ պահպանել ձեր բոլոր խաղերը...

Յուրաքանչյուր քառակուսի ունի կոորդինատ իսկ յուրաքանչյուր խաղաքար ներկայացված է սիմվոլով (Ձ ձիու համար, Փ փղի համար, Թ թագուհու համար, Ն նավակի համար, և Ա արքայի համար):

 Առաջարկվող Հոդված -> Շախմատային Նշանագրությունը - Խաղի Լեզուն


Ո՞րն է շախմատի նպատակը

Շախմատը խաղ է երկու հակառակորդների միջև խաղատախտակի տարբեր կողմերում, որը ունի 64 հերթափոխ գույներով դաշտեր: Յուրաքանչյուր խաղացողն ունի 16 խաղաքար. 1 արքա, 1 թագուհի, 2 նավակ, 2 փիղ, 2 ձի, և 8 զինվոր:

Շախմատի Մատերիալ

Խաղատախտակ, երկու խաղացող և 32 խաղաքար, այն բոլորն է, որը անհրաժեշտ է խաղը սկսելու համար:

Խաղի նպատակն է մատ հայտարարել հակառակորդի արքային: Մատ հայտարարվում է երբ արքան հարձակման տակ է (շախ) և չի կարող խուսափել հարձակումից:

play chess

Պատրաստ ե՞ք սկսել խաղալ շախմատ։ Անվճար գրանցվեք Chess.com-ում և սկսեք վայելել խաղը՛։

Ավելի շատ CHESScom-ից
Շախմատային 10 Լավագույն Թակարդները

Շախմատային 10 Լավագույն Թակարդները

Որքա՞ն Շախմատիստներ Կան Աշխարհում

Որքա՞ն Շախմատիստներ Կան Աշխարհում