Հոդվածներ
Շախմատային 10 Լավագույն Թակարդները
Բացահայտեք շախմատային հնարքների և թակարդների 10 լավագույն օրինակները

Շախմատային 10 Լավագույն Թակարդները

CHESScom
| 260 | Մարտավարություն

Շախմատային հնարքները և թակարդները միշտ էլ գրավել են շախմատային երկրպագուների երևակայությունն ու գնահատանքն, քանի դեռ շախմատը խաղացվել է: Լավ թակարդը ցույց է տալիս մարտավարական գաղափարները, կոմբինացիաները և հետաքրքրաշարժ հասկացությունները, որոնք գրավում են մեր ուշադրությունը և անցնում ժամանակի փորձությունը: Այս հոդվածում ներկայացված թակարդները ձեզ գաղափարներ կտան, դրանք ձեր խաղերում փորձելու համար:

1. Նոյյան Տապանի Թակարդը

Նոյյան Տապանի թակարդն այն է, որ սպիտակ Փիղը ընկնում է ծուղակը մի քանի ուժեղ քայլերից հետո: Այս թակարդը Սևերի համար է Ռույ Լոպեսի սկզբնախաղում

2. Լեգալի Թակարդը

Այս թակարդը հայտնի է 18-րդ դարից և կրում է Սիրե դե Լեգալի անունը: Շախմատիստների մեծամասնության համար սիրված թակարդ է և ներառում է թագուհու գեղեցիկ զոհաբերություն:

3. Քեմբրիջ Սփրինգս Թակարդը

Քեմբրիջ Սփրինգս Թակարդը առաջանոմ է հայտնի քայլերի հաջորդականությունից Թագուհու Մերժված Գամբիտում

4. Լասկերի Թակարդը

Լասկերի Թակարդը կոչվում է Աշխարհի երկրորդ Չեմպիոնի՝ Էմանուել Լասկերի անունով: Այս թակարդի լավագույն մասը այն է, որ ներառում է ձիու հազվագյուտ թուլացումը: Սևերը խաղում են Ալբինի-հակագամբիտը Սպիտակ թագուհու գամբիտին դիմակայելու համար:

null

Աշխարհի 2-րդ Չեմպիոն Էմանուել Լասկերը

5. Ռուբինշտեյնի Թակարդը

Ռուբինշտեյնի թակարդը կոչվում է մեկ այլ շախմատային հսկայի Ակիբա Ռուբինշտեյնի անունով: Այս նուրբ թակարդը ամեն դեպքում գրավում է զինվոր, բայց նաև կարող է ծուղակ գցել սևերի թագուհուն, եթե նրանք չհամառեն:

null

Աքիբա Ռուբինշտեյն

6. Սիբիրյան Թակարդը

Այս թակարդը Սմիթ-Մորրա Գամբիտում պահանջում է բազմաթիվ զոհաբերություններ տարբեր մակարդակներում: Թվում է, թե Սպիտակները պարզապես բնական զարգացող քայլեր են կատարում, և ապա միանգամից կորցնում են թագուհուն կամ մատ են ստանում:

7. Ֆայառովիչի Թակարդը

Այս խորամանկ թակարդը ի հայտ է գալիս Բուդապեշտի Գամբիտ սկզբնախաղից: Սևերը զոհաբերում են երկու թեթև խաղաքարեր, սպիտակ թագուհուն շահելու նպատակով:

8. Բլեքբեռնի Մեկ Շիլինգի Թակարդը

Այս թակարդում, Սևերը խախտում են սկզբնախաղերի հիմնական սկզբունքները, որպեսզի անակնկալի բերեն սպիտակների գվարդիային: Սկզբում կարծես սևերն անզգույշ քայլեր են կատարում, բայց 5-րդ քայլից հետո... Թxg2 և կարող եք տեսնել, թե ով է իսկապես դժվարության մեջ: Այս թակարդը ի հայտ է գալիս իտալական խաղից կամ Գուանո Պիանո տարբերակից։

9. Էնգլունդի Գամբիտ Թակարդը

Սևերը խիզախ (կամ անզգուշորեն) պատասխանում են 1.d4 1... e5? Սա մոտավորապես սադրանք է, որը դուք կարող եք կատարել, երբ խաղում եք սկզբնախաղ սևերով: Այս թակարդն ունի մի քանի կոկիկ մարտավարական գաղափարներ և վերջանում է Սևերի կողմից Սպիտակների մատով, չնայած այն բանին, որ շատ խաղաքարեր փոխանակվում են:

10. Ձկնորսության Կարթի Թուկարդը

Ավարտենք այս թակարդների շարքը, մեկ այլ զվարճալի քայլով Ռուի Լոպեզի դեմ: Ձին g4-ի վրա խայթոցն է, իսկ h5-ի զինվորը ձկնորսական կարթն է, որը սպասում է ձկնիկի բռնվելուն: Այս թակարդը զվարճալի է փորձել ձեր առցանց կամ անձնական բլից խաղերում:

Որո՞նք են ձեր սիրված շախմատային հնարքները և թակարդները։ Ավելացրեք նրանց բոլորի համար մեկնաբանություններում ստորև։ Դուք կարող եք օգտագործել մեր նոր GIF խմբագրիչը խաղերով կիսվելու համար։

Ավելի շատ CHESScom-ից
Ինչպես Խաղալ Շախմատ - Օրենքներ + 7 Առաջին Քայլեր

Ինչպես Խաղալ Շախմատ - Օրենքներ + 7 Առաջին Քայլեր

Որքա՞ն Շախմատիստներ Կան Աշխարհում

Որքա՞ն Շախմատիստներ Կան Աշխարհում